Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը պատասխանել է Իրաքում պատերազմի մասին զեկույցին եւ հայտարարել, որ պատրաստ է կրել Իրաք ներխուժելու ժամանակ թույլ տված սխալների ամբողջ պատասխանատվությունը, հայտնում է Associated Press–ը։
Բլերի խոսքով՝ ինքը Իրաք ներխուժելու որոշումը կայացրել է սեփական կամքով եւ առաջնորդվելով այն պատկերացումներով որ դա երկրի շահերից է բխում։
«Ես կկրեմ այդ սխալների ամբողջ պատասխանատվությունը, առանց բացառության կամ արդարացումների»,– վստահեցրել է Բլերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2003-ին Իրաքյան պատերազմում Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին զեկույցի համահեղինակ սըր Ջոն Չիլքոթը հրապարակել է զեկույց, որում նշված էր, որ Իրաք ռազմական ներխուժումն արդարացված չի եղել։




























