Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ են արել ուկրաիներենի լինգվոցիդի համար քրեական պատասխանատվություն ներդնել: 

Համապատասխան վերջնագիրը հուլիսի 6-ին տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում: 

Լինգվոցիդը վարչաքաղաքական միջոցների համալիր է, որոնք նաեւ տնտեսական բնույթ ունեն եւ ուղղված են   որեւէ լեզու արմատախիլ անելուն սովորաբար նրա բնիկ տարածման շրջաններում: 

Ներկայումս պահանջագիրը մեկ մարդ է ստորագրել: