ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին՝ վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձեւավորված համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել դեսպանին համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար:
Դեսպան Տայիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:





























