Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է բրիտանական խորհրդարանի այն անդամների պատասխանատվության մասին, որոնք քվեարկել են Իրաքում ռազմական գործողության օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, նրանք նաեւ պետք է «մեղքի իրենց բաժինը կրեն»:
Ավելի վաղ` չորեքշաբթի հատուկ հանձնաժողովը հրապարակել է երկրի կառավարության գործողությունների հետաքննության արդյունքները ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի Իրաք ներխուժման նախապատրաստության ընթացքում: Հանձնաժողովն այն եզրակացությանն է հանգել, որ բրիտանական կառավարությունը Թոնի Բլերի ղեկավարությամբ սխալ է թույլ տվել սկսելով ներխուժումն Իրաք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը պատասխանել Իրաքում պատերազմի մասին զեկույցի հրապարակմանը եւ հայտնել, որ պատրաստ է կրել ամբողջ պատասխանատվությունը Իրաք ներխուժման ընթացքում սխալների համար:





























