Նրանք ովքեր երեկ քննադատում էին Թուրքիայի կողմից Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, այժմ վրդովվել են հարաբերությունների կարգավորումից։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Միանշանակ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել սեփական շահերը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա ճիշտ է։ Թուրքիան ձգտում է իջեցնել հակասությունների աստիճանը եւ զարգացնել բարիդրացիական հարաբերություններ։ Հետաքրքիր է եւ այն, որ նրանք ովքեր երեկ քննադատում էին Թուրքիայի կողմից Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, այժմ վրդովվել են հարաբերությունների կարգավորումից։ Այսինքն՝ շեշտադրումը կատարվում է առավելագույնը ի վնաս Անկարայի»,- ասել է  Բոզդաղը, հայտնում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների լավացումը ձեռնտու է երկու կողմերին էլ։

Նա հավաստիացրել է, որ կան նաեւ դրական արձագանքեր Եգիպտոսի հետ կապերը լավացնելու հարցում։