ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հապաղել Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցում՝ ամերիկյան զինվորականների թիվը պահպանելով 8400 մարդու մակարդակում: Ավելի վաղ Օբաման որոշել էր մինչեւ այս տարեվերջ զորքերի թիվը հասցնել 5500-ի:

Ըստ AP-ի, այս թիվը փոխզիջումային տարբերակ է Օբամայի նախնական ծրագրի եւ ռազմական ղեկավարության երաշխավորության միջեւ: ԱՄՆ նախագահի խոսքով, իրադրությունն Աֆղանստանում դեռեւս անկայուն է, մինչդեռ աֆղանական անվտանգության ուժերը դեռեւս բավականաչափ ուժեղ չեն:

Օբամայի որոշումը ֆիքսում է զորքերի թիվը, որոնք Աֆղանստանում կմնան մինչեւ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը: