Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ-ն կսատարի Վրաստանին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վարշավայում կհաստատվի, որ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու: Այս մասին գրում է Գրուզիա Օնլայնը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն սատարում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը: Բուխարեստի գագաթաժողովի հռչակագրի շրջանակում հայտարարվել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու:
«Դաշինքի՝ Չիկագոյի եւ Ուելսի գագաթաժողովներում ԱՄՆ-ն դաշնակիցների հետ միասին սատարել է այդ հայտարարությունը, նույնը կանենք նաեւ Վարշավայում»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
Քերրին խոստովանել է, որ որոշակի գործընթացներ են եղել, որոնք դանդաղեցրել են անդամակցության հարցը, բայց հիմա Սիրիայում եւ Ուկրաինայում լուրջ գործընթացներ են տեղի ունեցել, եւ «մենք մի շարք մարտահրավերների առջեւ ենք կանգնած»:





























