Ֆրանսիական դատարանը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված հարձակումներին մասնակցած ահաբեկիչներից մեկի եղբորը 9 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել:

Ըստ Reuters-ի, մեղադրական կողմը պնդում է, որ Քարիմ Մոհամմեդ Ագաթը Սիրիա է այցելել՝ զինյալների ճամբարում մարզվելու համար: Քարիմի եղբայրն այն երեք ահաբեկիչներից մեկն է, որոնք Փարիզի Բատակլան համերգասրահում 90 մարդու են սպանել:

Քարիմի հետ միասին դատարանի առջեւ է կանգնել 24-27 տարեկան եւս 6 երիտասարդներ, որոնք մեղադրվում են «Իսլամական պետության» համար ապագա զինյալների հավաքագրելու մեջ: