Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարզեր կատարելիք այցերի չեղարկումը կարող է կապված լինել միջազգային իրադրության, այդ թվում՝ թուրքական եւ աբխազական ուղղություններով իրավիճակի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի:
«Միջազգային օրակարգն այժմ առաջին պլան է մղվել: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ եւ Աբխազիայում իրադրության սրման հետ կապված քննարկումներ են ընթանում: Այդ առիթով լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվում, միջոցառումներ ձեռնարկվում, այդ թվում Անվտանգության խորհրդի մասնակցությամբ: Նախագահը ցանկանում է կենտրոնանալ, մարզային այցերը տեղի կունենան օգոստոս-սեպտեմբերին»,- նշել է գործակալության աղբյուրը:





























