Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան կճանաչի պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների հարցով անցկացվելիք հանրաքվեի ցանկացած արդյունք: Այս մասին նա հայտարարել է Աբխազիայի իշխանություններին սատարող ցույցի ժամանակ ելույթում:

«Հանրաքվեն կկայանա: Եվ եթե մեր ժողովուրդը Հաջիմբայի հրաժարականի մասին որոշում կայացնի, ես կընդունեմ այն: Բայց եթե դա տեղի չունենա, մինչեւ կպայքարեմ բացասական այն ամենի դեմ, որ գոյություն ունի երկրում: Եվ ոչ ոք չի կարող վախեցնել ինձ»,- հայտարարել է Հաջիմբան:

Ըստ Ապսնիպրեսի, նա նշել է, որ այս ընթացքում իրենք ամեն ինչ արել են՝ հասարակության մեջ լարվածությունը վերացնելու համար: Հաջիմբան նաեւ ընդգծել է, որ հանրաքվեի մասին որոշումը կայացվել է՝ մարդկանց միավորելու, պետության ղեկավարի հետագա լիազորությունների մասին գործուն որոշման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Հիշեցնենք, որ նախօրեին Սուխումում ընդդիմադիրները բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ պահանջելով հանրաքվեի հետաձգում եւ ՆԳ նախարարի հրաժարականը: ՆԳՆ շենքի մոտ ցույցը վերածվել է ցուցարարների եւ իրավապահների բախման, որոնց հետեւանքով 16 մարդ է տուժել: ՆԳ նախարար Լեոնիդ Ձապշբան ժամանակավորապես ազատվել է պարտականությունների կատարումից: