Միանգամայն անհայտ է, որ անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հնարավոր էր խուսափել, եթե հետախուզությունը բացթողումներ թույլ չտար: Այս մասին RFI-ին տված հարցազրույցում հայտարարել է 2015 թվականի հունվարի եւ նոյեմբերի Փարիզի ահաբեկչությունների հետաքննության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ժորժ Ֆենեկան:

Նրա խոսքով, Բատակլան համերգասրահի վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկիչները, ինչպես նաեւ Charlie Hebdo-ի վրա հարձակված Քուաշի եղբայրներն ու Hyper Cacher խանութում մարդկանց պատանդառած Ամեդի Կուլիբալին հայտնի էին հատուկ ծառայություններին եւ հատուկ թղթապանակներ ունեին, շատերը դատապարտված էին եւ հսկողության ներքո էին, որոշների համար ձերբակալության հրաման կար:

Ամեն դեպքում, նրանք կարողացել են զարմանալի թեթեւությամբ տեղաշարժվել, հատել ցանկացած սահման, օրինակ՝ նոյեմբերի ահաբեկչությունների ենթադրյալ գլխավոր կազմակերպիչ Աբաուդը շրջել է ամբողջ Եվրոպայով: Այնուհետեւ նրանք ահաբեկչություններ են իրականացրել:

«Այնպես որ, եւ դա խոստովանեցին ե՛ւ ներքին հետախուզության՝ DGSI-ի տնօրեն, ե՛ւ արտաքին հետախուզության՝ DGSE ղեկավարը, դա մեր հետախուզական ծառայությունների սարսափելի սխալն է՝ շատ ծանր հետեւանքներով»,- ասել է Ֆենեկան: