Հաքերների կողմից ստեղծված «պոռնոռոբոտները» կոտրել են Twitter-ում NASA-ի էջը: Արդյունքում միկրոբլոգում պոռնոգրաֆիկ կայքերից մերկ աղջիկների լուսանկարներ են հրապարակվել: Այս մասին հաղորդում է Life-ը:

NASA-ի մասնագետներին հաջողվել է արագորեն շտկել իրավիճակը: «Մեր էջը ժամանակավորապես կոտրել էին: Վերադառնում ենք մեր աշխատանքին, որպեսզի ձեզ պատմենք նոր մոլորակների բացահայտման մասին»,- գրել են տիեզերական գործակալության աշխատակիցները: