Եվրամիությունը Նիդեռլանդներին տեղեկացրել է, որ կառույցի անդամ պետությունները չեն սատարում Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրում փոփոխությունների հնարավորությունը: Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին:
Դեսպանը հիշեցրել է, որ Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի հետեւանքները հունիսի վերջին քննարկվել են Եվրոպայի խորհրդի հանդիպման ժամանակ: Դիվանագետը պարզաբանել է, որ Ասոցացման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որոնք ԵՄ անդամների կողմից վավերացման գործընթացի կրկնություն կպահանջեին, չի ընդունվում:
«Եվրոպական պետությունների առաջնորդները նիդեռլանդացի գործընկերներին ասացին, որ զգալի փոփոխություններն այն ճանապարհը չեն, որի մասին հարկավոր է մտածել»,- հայտարարել է Տոմբինսկին:
Դեսպանն ասել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն այդ մասին զեկուցել է երկրի խորհրդարանին Տոմբինսկիի խոսքով, հիմա Եվրամիությունում սպասում են խորհրդարանի եւ կառավարության պատասխանին:




























