«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նախորդ տարի 37 մլն դրամով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Նույն տարում Գաբրիել Ղազարյանն իր հին բնակարանը վաճառել է 50 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Me8sedes-Benz c200 մեքենան՝ 10 հազար ԱՄՆ դոլարով:

 Նախարարի դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 6.2 մլն դրամ եւ 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 8 մլն 350 հազար դրամ եւ 23 հազար դոլար: Գաբրիել Ղազրյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից (8.5 մլն դրամ), վերցրած վարկից (22 մլն դրամ) եւ գույքի օտարումից» (10 հազար եւ 50 հազար ԱՄՆ դոլար): Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 30 մլն 494 հազար 728 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում