Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից:

ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի: