Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանն իր՝ անասնաբույժի մասնագիտությամբ ու կրկնակի վարձատրությամբ աշխատանք է գտել ու հրաժարականի դիմում ներկայացրել:

««Հիմնա Տավուշ» հիմնադրամում իմ մասնագիտությամբ աշխատանք են առաջարկել՝  ֆերմայի վարիչի ու անասնաբույժի եւ ես որոշեցի այդ աշխատանքին անցնեմ»,- ասաց գյուղապետը՝ համելելով, որ ավելի բարձր է վարձատրվելու, քան գյուղապետ եղած ժամանակ. «Գյուղապետի աշխատավարձը 105 հազար դրամ է, երեւի կրկնակի կլինի»:

Հմայակ Նազարյանը 20 տարի անընդմեջ ղեկավարել է Կիրանցն ու ինչպես ինքն է ասում, այդ տարիներին գյուղում  առաջընթաց է գրանցվել: 

«Համայնքը հզորացրել եմ, բնակչության թվի աճ է գրացվել»,- ասաց գյուղապետը: 

Հմայակ Նազարյանի հրաժարականը կառավորությունը կքքնարկի այսօր՝ հուլիսի 7-ին: Դիմումն ընդունվելու դեպքում կնշանակվի գյուղապետի պաշտոնակատար ու սեպտեմբերին ընտրություններ կանցկացվեն:

«Գյուղում 3-4 հոգի կլինեն, որ թեկնածություն կդնեն»,- ասաց նա:

Կիրանցը նույնպես նախատեսվում է ընդգրկել համայնքների խոշորացման ծրագրում: