Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը 2017-ին՝ հրաժարականից հետո, պլանավորում է ստեղծագործական գործունեությամբ զբաղվել։ Նա արդեն 5 երգ է ձայնագրել։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախորդ հանգստյան օրերին YouTube–ում հայտնվել էր Ղրղզստանի նախագահի գրած երգը։

Օգոստոսին՝ արձակուրդի ժամանակ, Աթամբաեւը պլանավորում է եւս 5 երգ գրել ղրղզերենով։