Կառավարության 2016-ի գործունեության ծրագիրը 1-ին կիսամյակում 100 տոկոսով կատարվել է։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած Կառավարության նիստում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Կառավարության գործունեության ծրագրի կատարողականը։
«Ծրագրի 46 կետերը կատարվել են 100 տոկոսով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ծրագրի կետերն են եղել փոքր բիզնեսի զարգացման հայեցակարգը, վերականգնվող էներգետիկայի զարգացումը, վերարտադրողական առողջության վերահսկողությունը, Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ փաստաթղթեր։




























