Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտին:

Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատեւ տեսակցություն: