Կառավարությունը հուլիսի 7-ի նիստում հավանություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ հոգեկան հիվանդություններով անձանց իրավունքները կպաշտպանվեն ոչ միայն հիվանդանոցների ներսում, այլ նաեւ դրանց սահմաններից դուրս՝ հաշվի առնելով նման մարդկանց խոցելիությունը հասարակությունում եւ նրանց հալածելու ու օտարելու միտումները։
Նախարարը նշել է ընտանիքներում ապրելու նրանց իրավունքը (շփման կարողության դեպքում), ինչպես նաեւ հոգեբուժական բուժման պարտականությունը։ Օրինագծում նշված կլինի դատահոգեբուժական փորձաքննության կարգը, որը անցկացնելու են մի քանի հոգեբույժներ։ Բացի այդ, կնշվի, որ ոչ բոլոր հոգեկան հիվանդներն են անգործունակ։ Նրանց մի մասը գիտակցում է իր ոչ նորմատիվ արարքների հետեւանքները եւ պարտավոր է նաեւ գիտակցել բուժհաստատությունում մնալու եւ բուժման կուս անցնելու անհրաժեշտությունը։ Կնշվեն նաեւ հարկադիր հոսպիտալացման հիմքերը։




























