Հայաստանը Լեռնային Ղարաբաղի լուսակիրներ կնվիրի Ստեփանակերտ քաղաքի խաչմերուկներից մեկի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 7-ին Կառավարության նիստում։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ լուսակիրները հատկացվում են Ստեփանակերտի քաղաքապետարանի խնդրանքով Կամոյի եւ Սարոյանի փողոցների խաչմերուկում։ Լուսակիրների արժեքը մոտ 8.2 մլն դրամ է։




























