ՀՀ կառավարությունը հուլիսի 7-ի նիստում հաստատել է հայկական կոնյակի ու բրենդիի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝  «Զոհրաբյան» տեuակի թորման uարքում կաթսայի ծավալը պետք է կազմի ոչ ավելի, քան 600 դեկալիտր, իսկ «Շարանտական» տեսակի տեuակի առաջին փուլով թորման համար նախատեսված uարքի թորման կաթսայի առավելագույն ծավալը պետք է կազմի 1100 դեկալիտր։

Թորման սարքը պետք է պարունակի աղքատացնող և հարստացնող մասերից բաղկացած թորման աշտարակ, հումքի նախնական դեֆլեգմատոր-տաքացուցիչ-կոնդենսատոր, գազանջատիչ (սեպարատոր), խտացուցի չ(կոնդենսատոր), սպիրտային գոլորշիների որսիչ, սառնարան, ինչպես նաև այդ մասերն իրար միացնող, թորման գործընթացն ու սարքի սպասարկումն ապահովող խողովակներ: Աղքատացնող և հարստացնող աշտարակները պարունակում են աղքատացնող և հարստացնող ափսեներ:

Դետալների մեծ մասը պետք է լինի պղնձից։ Թորման կաթսան, դեֆլեգմատոր-տաքացուցիչ-կոնդենսատոր, գազանջատիչը, թորման գործընթացն ու սարքի սպասարկումն ապահովող խողովակները պետք է լինեն պղնձից, իսկ բոլոր մասերը, որոնք շփման մեջ են մտնում գազանջատիչի կամ նրա գոլորշիների հետ, պետք է լինեն միայն սննդային պղնձից՝ ոչ պակաս, քան 99.5 տոկոս։