Ադբեջանում գործողություն են անցկացրել օրենքով արգելված կրոնական հոսանքներից մեկը դավանողներին բացահայտելու նպատակով:
«Ազերի Փրես»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ պարզվել է՝ Թալաբըգըշլագ գյուղի բնակիչներ Մադատ Սադիեւը, Միքայել Ամրախովը, Խաֆիզ Գյուլմանիեւը, Վիլայաթ Բագիրովը, Ֆիրուզ Բայրամովը, Գեյդար Դադաշեւը, Ֆուաս Աթաեւը, Բաքվի բնակիչ Սամիր Բաբաեւը օրենքով արգելված կրոնական հոսանքներից մեկն են դավանում, եւ նրանց հավաքատեղին Ջոշգուն Միրզոյանի տանն է:
Նրանց ձերբակալել են Գուբայի ոստիկանության շրջանային բաժանմունքի աշխատակիցները: Ձերբակալվածների հանդեպ կազմվել է արձանագրություն՝ Օրենսգրքի 510 ու 535 հոդվածներով, իսկ բացատրություններ տալուց հետո նրանց ազատ են արձակել:





























