Նուբարաշեն վարչական շրջանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է միասնական ընդունարան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ օրս Նուբարաշենի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության եւ խնամքի նպաստ նշանակելու դիմումները եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին, իսկ, այսուհետ, գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ, բնակիչները իրենց դիմումները կարող են ներկայացնել Նուբարաշենի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (հասցե՝ Չնքուշի 14, հեռ. 011 51 87 59, Թիվ 2 գիշերօթիկ հաստատության տարածքում):
Արդյունքում, հազարավոր քաղաքացիներ, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված հարցերով կդիմեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման հստակ ընթացակարգեր:
Միասնական ընդունարանների գործարկումը շարունակական կլինի Երեւանի այլ վարչական շրջաններում եւս:





























