ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Երահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ կստորագրեն «ԵՄ–ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիր»,– հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրները։
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ–ն եւ ԵՄ–ն համաձայնության կգան ոչ միայն «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու եւ միգրացիայի դեմ պայքարում համագործակցության հարցով, այլ նաեւ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում աջակցության շուրջ։




























