Ուկրաինայի Գերագույն ռադայում «Արմատական» կուսակցությունը նստացույց է անում, հայտնում է «112 Ուկրաինան»։
«Մենք նստացույց ենք հայտարարում»,– ասել է խմբակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն։
Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին հայտնել է, որ յուրաքանչյուրը կարող է ամբիոնից ելույթ ունենալ։
«Դա նշանակում է, որ դահլիճում այսօր ամբիոնի արգելափակում չկա։ Ռադայի աշխատանքն ապահովվում է»,- ասել է Պարուբին։ Ընդ որում, նա պարզաբանել է, որ խորհրդակցությունները 2 օր շարունակվել են, սակայն կոմպրոմիսի չեն հասել։






























