ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել խմբավորման այն անդամներին, որոնք դասալքել են Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում:
«ԻՊ-ի ներկայացուցիչները խաշել են իրենց ծառայակիցներից յոթին Էլ-Ֆալուջա քաղաքի շրջանում մարտի դաշտից փախուստի դիմելու համար», — ասված է Fox հեռուստաընկերության հաղորդագրության մեջ, որը ականատեսների է վկայակոչում:
Ձերբակալված դասալիքների ձեռքերը եւ ոտքերը կապել են, հետո նրանց նետել են եռացող ջրով մեծ կաթսայի մեջ:
Fox-ը նաեւ նշում է, որ ԻՊ-ի հրամանատարները գնդակահարել են 19 ենթակայի, որոնք խուսափել էին քաղաքի կենտրոնում մարտին մասնակցելուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























