Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+30,

Արարատում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,

Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +26+29։