Հայաստանի բուհերում կաշառակերության դեմ պայքարին կօգնի էթիկայի կոդեքսը: Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Ամենակարեւորը պատճառները վերացնելն է: Եթե մենք գտնենք ճիշտ լուծումներ, ռիսկերը կնվազեն: Պետք է ամրապնդել էթիկան ու բուհերի առաքելության գիտակցությունը»,- ասել է Մկրտչյանը, որը միանշանակ տառապում է ավելորդ լավատեսությամբ: Նրա խոսքով Բարձրագույն կրթության մասին օրենքում այս եւ ուրիշ փոփոխությունների նախագիծը արդեն պատրաստ է ու մոտ ժամանակներս կքննարկվի հասարակական սեկտորի հետ: