Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը գիտության հարգարժան եւ վաստակավոր գործիչ է։ Այս մասին հուլիսի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրության նպատակահարմարության մասին հարցին։

Նախարարը կոչ է արել քամահրանքով չվերաբերել Մարտիրոսյանի հայտարարություններին՝ նշելով, որ գիտական ոլորտի գնահատմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի տվյալներով, Հայաստանը համաշխարհային տերությունների հետ մրցակցող երկրների ցուցակում է։ Այդ գնահատականներով Հայաստանն ավելի առաջատար է, քան Թուրքիան, Իրանը եւ հարեւան այլ պետությունները։ «Ռադիկ Մարտիրոսյանը մեր այն քիչ գիտնականներից է, որոնք արտասահմանում լայնորեն ճանաչված են։ Նման մարդկանց գիտության մեջ կարելի է մատների վրա հաշվել»,– հավելել է նախարարը։

Նշենք, որ Մարտիրոսյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի հասարակության զգալի մասը։