«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նախաձեռնություն է ստեղծել, որը հետագայում հասարակական կազմակերպության կվերածվի ու իրավական ուժ ձեռք կբերի:

NEWS.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ Ազգային միացյալ նախաձեռնությունը երկրում փոփոխություններ իրակացնելու համար է:

«Փոփոխությունների համար մեր իշխանություններն են խոչընդոտ հանդիսանում եւ եթե ուզում ենք փոփոխություն անել, պետք է պայքարենք իշխանությունը զավթած անձանց դեմ: Մենք հստակ պայքար ենք մղելու ընդդեմ ՀՀ իշխանության: Մեր սոցիալապես անապահով վիճակը, քաղբանտարկյալների առկայությունը, վախի մթնոլորտը, մարդկանց իրավունքների ոտնահարումը, հենց դրանք են, որ ուզում ենք փոխել, իսկ  փոխելու համար ուժ է անհրաժեշտ»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Շահեն Հարությունյանը նշեց, որ ՀԿ ստեղծելու միջոցով թիմ կհավաքվի, որի անդամները կլինեն ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից: Այդ թիմն էլ հենց կաշխատի բոլոր ազնիվ ճանապարհներով: փոփոխությունների հասնելու ուղղությամբ: