Հայաստանը 3 տարով կերկարաձգի ԼՂՀ կառավարությունից պարտքի գանձման ժամկետը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ։
«Համապատասխան փոփոխությունները կատարվել են 2015-ի ապրիլի 17-ի վարկային համաձայնագրի մեջ»,– ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Հիմնական գումարի մարման ժամկետը, որը նախատեսված էր 2017-ի մարտի 25-ին, կտեղափոխվի 2019-ի դեկտեմբերի 25-ը։





























