Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի անբարեկարգ հատվածում այսօր՝ հուլիսի 8-ին, սկսվել են հիմնանորոգման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատռանքները մեկնարկել են 6.5-10.8 կմ հատվածում, որով պայմանավորված` հնարավոր են երթեւեկության հետ կապված որոշակի դժվարություններ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները դեռեւս մայիսի 28-ին փակել էին Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը՝ բողոքելով ճանապարհի անմխիթար վիճակից։ Կարեւոր նշանակություն ունեցող այս ճանապարհն արդեն մի քանի տարի է՝ այս վիճակում է։ Նախորդ տարիներին սպասարկող կազմակերպությունը տեղումներից հետո մշակում էր այն եւ հնարավորինս անցանելի դարձնում։ Այս տարվա հորդառատ անձրեւներից հետո ճանապարհը սարսափելի վիճակում էր։




























