Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից ընկած 60-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: 

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 7-ին ժամը 12: 00-ի սահմանում   «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տարածքում Երեւանի բնակիչ,  60-ամյա Լյովա Խաչատրյանը շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է բարձրությունից ու մահացել:

Ահազանգը ստացվել է ժամը 11: 55-ին: