Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Հայկ Թոռչյանը, որը հունիսի 27-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ովքեր տեղեկություն ունեն նրա գտնվելու մասին, կարող են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին:




























