Հուլիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Վ.-ին, ում  խուզարկության ընթացքում կիսագուլպայի միջից հայտնաբերվել է 12 մլ. տարողության ներարկիչ՝  շագանակագույն հեղուկ զանգվածով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Վ.-ն հայտնել է, որ նշվածը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: