ՌԴ Կրասնոդարի երկրամասում անհետացել է Robinson-44 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով ԱԻՆ–ում իր աղբյուրները։
«Robinson-44 ուղղաթիռը, որը պատկանում էր տարածաշրջանի ընկերություններից մեկին, կապի դուրս չի եկել սահմանված ժամանակում եւ վայրէջք չի կատարել Աբականից 140 կմ հեռավորության վրա գտնվող հրապարակում, ուր ուղեւորվում էր»,– ասել է աղբյուրը։
Այս պահին որոնողական աշխատանքներ են ընթանում։




























