ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ գրեթե 23 մլն դոլար կտրամադրի մարդասիրական աջակցության շրջանակում` թեթեւացնելու ճգնաժամի պայմաններում երկրի արեւելյան հատվածի բնակիչների վիճակը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Վերոհիշյալ միջոցների շնորհիվ, որոնց հատկացման մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որն այցով Կիեւում է գտնվում, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր գումարը, ճգնաժամի պահից ի վեր, կգերազանցի 135 մլն դոլարը: ԱՄՆ-ի Պետքարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն Ուկրաինայում շարունակվող ճգնաժամից տուժած ավելի քան 3,1 մլն քաղաքացու:





























