Միակ բանը, որ կարող է ծրագրված հակամարտությունից ավելի վատ լինել, պատահական հակամարտությունն է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով հարցին, կարո՞ղ է, արդյոք, զորավարժությունները, նավերի շուրջ օդանավերի թռիչքները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:
«Չեմ կարծում: Կարծում եմ, որ եթե բոլոր կողմերն իսկապես զգուշություն եւ զսպվածություն ցուցաբերեն, ոչ մի պատճառ չկա, որպեսզի նման բան տեղի ունենա»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ ինչ-որ իմաստով միակ բանը, որը կարող է ծրագրված հակամարտությունից ավելի վատ լինել, պատահական հակամարտությունն է: «Երբ ռուսական օդանավերը բառացիորեն մի քանի մետր հեռավորությամբ մոտենում են նավերին, եւ դա արվում է շատ վտանգավոր կերպով: Խոսքն այն նավերի մասին է, որոնք, որպես կանոն, իրավունք ունեն արձագանքել նման գործողություններին, բայց նրանք զսպվածություն են ցուցաբերում: Դա շատ վտանգավոր է»,- ամփոփել է Բլինքենը:





























