Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ–ը համաձայնության են եկել Կորեական թերակղզու հարավում ամերիկյան THAAD տեսակի ՀՀՊ համակարգ տեղակայելու հարցում։ Այս մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։
Կողմերը վերջնական որոշում են կայացրել THAAD–ի տեղակայման մասին՝ որպես պաշտպանական միջոց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների մշակման եւ միջուկային սպառնալիքների ֆոնին։ Սեուլն ու Վաշինգթոնը մտադիր են Հարավային Կորեայում ՀՀՊ համակարգերը տեղադրել հնարավորինս արագ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։




























