ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նախադեպ չի դառնա մյուս անդամ պետությունների համար: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը TVN24 հեռուստաալիքին եթերում:
Նրա խոսքով, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը լուրջ սխալ էր: «Մենք չպետք է Brexit –ը մեկնաբանենք որպես ազդանշան ԵՄ-ից մյուս անդամների հետագա հեռացման համար: Սա շատ լուրջ, բայցեւայնպես միջադեպ է»,- ասել է նա: Տուսկը նաեւ մեկնաբանել է Լեհաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, այն ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի տեսակետից անվանելով հեռացում Լեհաստանում լիբերալ ժողովրդավարության դասական տարբերակից: Նրա կարծիքով, Լեհաստանը հեռանում է ԵՄ կենտրոնից դեպի դրա ծայրամասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»




























