Դալլասում հրաձգության զոհերի թիվը հասել է հինգի։ Ըստ ոստիկանության վերջին տվյալների՝ մահացել է եւս մեկ ոստիկան, որը վիրավորվել էր հրաձգությունից։ Այսպիսով՝ զոհված ոստիկանների թիվը հասել է 5-ի, եւս 6-ը վիրավոր են։
Դալլասի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հանցագործները կրակել են դիպուկահար զենքից, ինչը առիթ է տալիս ենթադրել, որ հարձակումը համակարգված բնույթ է կրել։
Միաժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողներից մեկը նույնպես սպանվել է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել։
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացների սպանության դեմ բողոքի ակցիայի ժամանակ անհայտ անձինք հրաձգություն էին սկսել։ Կրակողների դրդապատճառները հայտնի չեն։
#BREAKING: Death toll from Dallas police shooting rises to 5, KDFW reports.
— The Feed (@FeedNewsLive) July 8, 2016





























