Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 7-ին առանց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա պաշտպանի  նիստ է անցկացրել եւ որոշել  մերժել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու բողոքը:

Նշենքք, որ հուլիսի 7-ին Արա Զաքարյանը դատարանի դիմաց մեկ ժամ դատական նիստի սկսվելուն  սպասելուց հետո հեռացել էր,   որից հետո դատարանը քննել է բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: