Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը («Ադմիրալ Սամվել») հուլիսի 6-ին Գերմանիայում թոքերի վիրահատության է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա մարտական ընկեր, ազատամարտիկ Ռազմիկ Պատրոսյանից:
«Թալիշից եկանք, իրեն վատ էր զգում, ստուգվեց, պարզվեց, որ թոքերի հետ խնդիրներ ունի: Հետո պարզվեց, որ շտապ վիրահատություն է հարակավոր, թոքերի ուռուցք ուներ, հիմա վիրահատվել է, իրեն լավ է զգում»,-ասաց Ռազմիկ Պետրոյանը:




























