Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է միասին կասեցնեն Ռուսաստանում վարորդների դեմ կոռուպցիան: Այդ մասին հուլիսի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության հարցերով Խորհրդակցական կոմիտեի նիստի շրջանակում:
Նրա խոսքով, տրանսպորտային ընկերություններն ու հասարակ քաղաքացիները, որոնք երթեւեկում են իրենց մեքենաներով, չպետք է շորթումների ենթարկվեն Ռուսաստան մուտքի դեպքում կամ էլ սահմանին անհիմն ժամանակ կորցնեն: Սուր անհրաժեշտության դեպքում իրավիճակին միջամտում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը, բայց համակարգային լուծումների համար ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ աշխատանք է անհրաժեշտ: «Մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքացիների դեմ յուրաքանչյուր նման փորձի դեպքում հետեւի ռուսաստանյան իշխանությունների անհապաղ հակազդեցությունը», - նշել է Մինասյանը:




























