Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։




























