ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս կսկի իրականացնել ցամաքային հսկողության (Alliance Ground Surveillance, AGS) ծրագիրը, որը ներառում է Global Hawks նորագույն անօդաչուները: Այս մասին հայտնում է Դաշինքի թվիթերյան պաշտոնական էջը:
AGS ծրագիրը թույլ կտա դրա մասնակիցներին մեծ բարձրությունից ցանկացած լուսավորության կամ եղանակային պայմաններում մշտական հսկողություն իրականացնել ընդարձակ տարածքների վրա: Անօդաչուն ունակ է հետախուզական գործունեություն իրականացնել մինչեւ 18 հազար մետր բարձրության վրա:
Համակարգը, որը մարտական շահագործման համար պատրաստ կլինի մինչեւ 2017-ի վերջը հրամանատարներին կտրամադրի տեղում կատարվող իրավիճակի ամբողջական պատկերը:
AGS համակարգի ստեղծմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի 15 դաշնակիցները՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան ու ԱՄՆ-ն: Նախագծի արժեքը 1.5 մլրդ դոլար է:
[VIDEO] Global Hawk on display at #NATOSummit in #Warsawhttps://t.co/u9YebDWB8Z
— NATO (@NATO) July 8, 2016




























