Վրաստանի ԱԳն պատվերով հատուկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համար մի քանի հարյուր շիշ վրացական լավագույն գինի է պատրաստված: «Արտգործնախարարության նախաձեռնությամբ գինին շշալցվել է հատուկ վարշավյան գագաթաժողովի համար,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ,- Բացի դրանից հենց այս գինով է Լեհաստանի պաշտպանության նախարարը հյուրասիրելու հյուրերին հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ»:
Վրացական կարմիր գինին նվեր են տալու ՆԱՏՕ-ի հանձնաժողովի մասնակիցներին: Յուրաքանչյուր շշի պիտակի վրա լինելու է գագաթաժողովի լոգոտիպը, որի վրա նշված կլինի, որ այդ գինին հատուկ Վարշավայի գագաթաժողովի համար է պատրաստվել:
«Կոմերսանտի» տվյալներով, մոտ 100 շիշ գինի արդեն առաքվել է Լեհաստանի մայրաքաղաք այն օդանավով, որով Վարշավա է ուղեւորվել վրացական պատվիրակությունը՝ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, կովկասյան երկրի առաջին կին պաշտպանության նախարար Տինատին Խիդաշվելին ու Եվրոատլանտյան ինտեգրման պետնախարար Դավիդ Բակրաձեն:





























