«Արարատբանկը» հայկական դրամով նոր պարտատոմսեր է թողարկել: Այդ մասին հուլիսի 8-ին լրագրողներին հայտնել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։ Թողարկման ամբողջ ծավալը 400 մլն դրամ է կազմում (ընթացիկ փոխարժեքի վերահաշվարկով 839 հազար դոլար), պարտատոմսերի եկամտաբերությունը 13 տոկոս է, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Պարտատոմսերի ստորագրումը կանցկացվի հուլիսի 11-ից 22-ը:
Ընդհանուր առմամբ բանկը 12 թողարկում է իրականացրել` 6-ական ազգային եւ օտարերկրյա արժույթով, հավելել է փոխտնօրենը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դոլարով պարտատոմսերը գրավում են ֆիզիկական անձանց, որոնք դրանցում բանկային դեպոզիտների այլընտրանք են տեսնում, իսկ դրամայինները` կորպորատիվ ներդրողների: Այսպես, նախորդ էմիսիան` 1 մլն դոլարի, որն ազդարարվել էր հունիսի 3-ին, 95 տոկոսով գնել են ֆիզիկական անձինք: Միաժամանակ գնում են հիմնականում հարուստ քաղաքացիները (գործարքի միջին չափը մոտ 5 հազար դոլար է):




























