Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Omega» մակնիշի 51 QD 354 (վարորդի տվյալները ճշտված չեն) եւ «Opel Corsa» մակնիշի 34 SD 354 համարանիշների (վարորդի տվյալները ճշտված չեն) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Ա.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: